Ժողովրդական իմաստություն

Հայկական

Խոսք կա` սարի գլուխը կը հանի, խոսք կա` սարից ներքև կբերի:

Հենց խոսք կա, որ մի փութ մեղրով չի ուտվի:

Լեզվի ծակածին դեղ չկա:

Քանի լեզու գիտես` այնքան մարդ ես:

Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Քաղցր լեզուն օձը բնից կհանի:

Ռուսական

Լավ է ոտքից կաղել, քան լեզվից:

Մի շտապիր խոսել, շտապիր գործել:

Մոլդավական

Լավ խոսքը հանգցնում է կրակը:

Չեչենական

Զենքը սպանում է մեկին, լեզուն` հազարին:

Վրացական

Աշխարհը խոսքով կարելի է նվաճել, բայց ոչ մերկացված թրով:

Փաղաքշական խոսքով լեռնային եղնիկին անգամ կարելի է մոտենալ:

Եգիպտական

Մարդու լեզուն իր նավի ղեկն է:

Վիետնամական

Դանակը մեկ սայր ունի,իսկ լեզուն` հարյուր:

Արամեական

Քո լեզուն մի առյուծ է, եթե նրան կապես, քեզ կպահպանի, եթե թողնես, կհոշոտի:

Չինական

Խոսքը գործիք է, որով բացում են սիրտը:

Պարսկական

Երկար լեզուն կկարճացնի կյանքը:

Քրդական

Իմ լեզվով խոսող օտարականն ավելի թանկ է, քան իր լեզուն չիմացող ազգակիցը:

Share to Google Plus
Share to Odnoklassniki