“Ե՞րբ”. նոր տրագիկոմեդիա

13:26 21/11/2013

20

Նոյեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու ամերիկաբնակ դրամատուրգ Մարո Մադոյան-Ալաջաջյանի “Քաջ Նազարի թոռները” պիեսի հիման վրա բեմադրված “Ե՞րբ” տրագիկոմեդիայի պրեմիերան: Այսօր “Ուրբաթ” մամուլի ակումբում հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպեցին ներկայաման մասնակիցներ՝ դերասաններ Սամվել Սարգսյանը, Ժենյա Ներսիսյանը եւ դրամատուրգ Մարո Մադոյան-Ալաջաջյանը: Դրամատուգի խոսքով, ինքը հպարտ է, որ տաղանդավոր մարդկանց հետ գործ ունի եւ այսօր արդեն վստահ է, որ ներկայացումը հաջողված է եւ կսիրվի հանդիսատեսի կողմից, քանի որ գործ ունենք պրոֆեսիոնալ եւ տաղանդավոր ստեղծագործական թիմի հետ հանձին Ժենյա Ներսիսյանի, Սամվել Սարգսյանի, ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանի:

“Համեմատել եմ Քաջ Նազարի երազանքն այսօրվա մարդու երազանքի հետ: Զուգահեռները կապ ունեն սոցիալական քաղաքական կյանքի հետ…: Վերնագրեցինք “Երբ”, որպեսզի ցույց տանք, որ երբն այսօրն է, դա քո ժամանակն է, այսօր դու պետք է ապրես, այսօրվա երազանքներն իրագործես: Սա իմ առաջին աշխատանքն է որպես պիես, թատերգություն: Ժամանակակից կերպարներ ենք ստեղծել: Որպեսզի ավելի լավ հասկանաք թե  ինչ է նշանակում մեր իրականության մեջ երազներ ունենալը, պետք է ներկա լինեք ներկայացմանը”,- ասաց պիեսի հեղինակը:

Share to Google Plus
Share to Odnoklassniki