Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐԱԶՆԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ


21

Նոյեմբերի 26-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա ամերիկաբնակ դրամատուրգ Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Քաջ Նազարի թոռները» պիեսի հիման վրա բեմադրված «Ե՞րբ» տրագիկոմեդիայի պրեմիերան:

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին  ներկայացման մ
ասնակիցներ՝ դերասաններ Սամվել ՍարգսյանըԺենյա Ներսիսյանը եւ դրամատուրգ Մարո Մադոյան-Ալաջաջյանը: Վերջինս իր խոսքում նշեց. «Հպարտ եմ, որ տաղանդավոր մարդկանց հետ գործ ունեմ  եւ այսօր արդեն վստահ եմ, որ ներկայացումը հաջողված է եւ կսիրվի հանդիսատեսի կողմից, քանի որ գործ ունեմ  պրոֆեսիոնալ եւ տաղանդավոր ստեղծագործական թիմի հետ հանձինս Ժենյա Ներսիսյանի, Սամվել Սարգսյանի, եւ ռեժիսոր ՌաֆայելԳրիգորյանի: Համեմատել եմ Քաջ Նազարի երազանքն այսօրվա մարդու երազանքի հետ: Զուգահեռները կապ ունեն սոցիալական քաղաքական կյանքի հետ: Վերնագրեցինք «Երբ», որպեսզի ցույց տանք, որ երբն այսօրն է, դա քո ժամանակն է, այսօր դու պետք է ապրես, այսօրվա երազանքներն իրագործես: Սա իմ առաջին աշխատանքն է որպես պիես, թատերգություն: Ժամանակակից կերպարներ ենք ստեղծել: Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե  ինչ է նշանակում մեր իրականության մեջ երազներ ունենալը»,- ասաց պիեսի հեղինակը:

«Իրավունքի» այն հարցին, թե որքանո՞վ է ներկայացումը մոտ ներկայիս Հայաստանի սոցիալական վիճակին, դերասանուհի Ժենյան Ներսիսյանը պատասխանեց, որ ներկայացման բուն իմաստն է ցույց տալ սոցիալական դժվարին պայմանները, նաեւ ապացուցելով, որ նույնիսկ այդ պարագայում մարդիկ պետք է փորձեն գնալ իրենց երազանքի հետեւից հենց այսօր:

 

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Share to Google Plus
Share to Odnoklassniki