<<Ժանդարմը>>

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գրադարանը հյուրընկալել էր ամերիկյան արձակագիր Մարկ Մուստյանին և գրականագետ, թարգմանչուհի Մարո Մադոյան- Ալաջաջյանին: Հայ ընթերցողին էր ներկայացվում <<Ժանդարմը>> վեպը: Վեպն արժանացել է Ֆլորիդայի Ոսկե Գիրք մրցանակի, ներկայացվել Դեյթոնի խաղաղության Միջազգային մրցանակի և Սարոյան գրական մրցանակի: Թարգմանվել է տասը լեզուներով: Թեև Հայոց ցեղասպանության մասին հարյուրավոր գրքեր են գրվել պատմաբանների, գրողների, դիվանագետների, լրագրողների կողմից, սակայն Մարկ Մուստյանի <<Ժանդարմը>> ինչպես նշում է գրքի թարգմանչուհի Մարո Մադոյան – Ալաջաջյանը, մեզ տալիս է բոլորովին նոր իրատեսական, չափազանց մարդասիրական հայեցակետ, որով կարող ենք նոր տեսանկյունից մոտենալ մեր ժողովրդի պատմությանը, ավելի լավ ճանաչենք մեր թշնամուն և գուցե այդ դեպքում գտնենք մեզ հուզող շատ հարցերի պատասխանները և ինքներս էլ հայտնաբերենք մեզ այնքան անհրաժեշտ ճշմարտությունը… 11151050_1656310801270014_5533313748142378684_n 21797_1656305834603844_784232097405944844_n

Share to Google Plus
Share to Odnoklassniki