Հայկական բեմի նոր «Քաջ Նազար»-ը

Տեղադրվել է 21-11-2013

18

Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շուտով կունենա նոր «Քաջ Նազար»:

Ընդ որում` բոլորիս հայտնի հերոսն այս անգամ հանդես է գալու ամբողջովին նոր որակներով, հատկանիշներով: Իսկ այս իրարանցման հեղինակը դրամատուրգ Մարո Մադոյան-Ալաջաջյանն է:

«Քաջ Նազարի թոռները» պիեսի հիման վրա բեմադրված «Ե՞րբ» տրագիկոմեդիայի պրեմիերան խոստանում է հանդիսատեսների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն առաջացնել:

«Հպարտ եմ, որ գործ ունեմ տաղանդավոր մարդկանց հետ: Վստահ եմ, որ ներկայացումը հաջողված է եւ կսիրվի հանդիսատեսի կողմից, քանի որ գործ ունենք պրոֆեսիոնալ եւ տաղանդավոր ստեղծագործական թիմի հետ` Ժենյա Ներսիսյան, Սամվել Սարգսյան, ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյան»,- ասում է Մարո Մադոյան-Ալաջաջյանը:

Պիեսի հեղինակի խոսքերով` ինքը Քաջ Նազարի երազանքը համեմատել է այսօրվա մարդու երազանքի հետ. «Սա իմ առաջին աշխատանքն է որպես պիես եւ թատերգություն: Ժամանակակից կերպարներ եմ ստեղծել: Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ է նշանակում հայ իրականության մեջ երազներ ունենալը, պետք է ներկա լինեք ներկայացմանը: Վերնագիրը նույնպես պատահական չէ ընտրված: Վերնագրեցինք «Երբ», որպեսզի ցույց տանք, որ երբն այսօրն է, եւ դա քո ժամանակն է, այսօր դու պետք է ապրես, այսօրվա երազանքներն իրագործես»:

Նյութը՝ Լիլիթ Սեդրակյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի

Share to Google Plus
Share to Odnoklassniki